Սնուփ Դոգի միջոցառումը չեղարկելու հանրագիրը հանձնվել է Կառավարությանը
«Սրբազան Հայաստան» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Սեպտեմբերի 12-ին ամփոփվեց Սնուփ Դոգի միջոցառումը չեղարկելու և Կառավարության կողմից ընդունված Ծրագրի համար նախատեսված 6 միլիոն դոլար գումարը ՀՀ սահմանների պաշտպանությանն ուղղելու կոլեկտիվ հանրագրի առցանց ստորագրահավաքը:
Արդյունքում հանրագիրը ստորագրել են 4121 (4116+5) մարդ:
Պատվախնդիր քաղաքացիների տպված ստորագրաթերթիկները հանձնվեցին ՀՀ կառավարությանը:
Շնորհակալություն բոլոր ստորագրողներին իրենց քաղաքացիական դիրքորոշման համար:
Հիմա կսպասենք հայրենի Կառավարության արձագանքին»:
Հարակից հրապարակումներ`
- Սնուփ Դոգ. Իմ սիրելի հայեր, մտքերով ձեզ հետ եմ
- Սնուփ Դոգի համերգի մեկնարկը կտա արցախցի երգիչ Լյոկան
- Բագրատ Սրբազան. Այսօր Աբելի և Կայենի պատմությունն է կրկնվում, «ես հո եղբորս պահակը չե՞մ, ես խրախճանք եմ Սնուպ Դոգ եմ բերում»
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի