ՄԻՊ-ն առանձնազրույց է ունեցել Գարիկ Գալեյանի հետ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները սեպտեմբերի 13-ին, չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից։
«Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի հետ:
Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերն ու պահման պայմանները:
ՄԻՊ ներկայացուցիչները քննարկումներ են ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։
Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին»։
Հարակից հրապարակումներ`
- Գարիկ Գալեյանը 44 օրյա պատերազմում ծանր վիրավորվել է գլխում մինչև հիմա բեկորներ կան. Կարեն Վրթանեսյան
- Մխիթար Գալեյանի հոր` Գարիկին, քրեակատարողական հիմնարկում հանդիպել չհաջողվեց. Տիգրան Աբրահամյան
- Այս նարկոմանների իշխանությունը Գալեյանին ձերբակալել է նարկոտիկների մեղադրանքով.Նաիրա Մելիքյան
- Զոհված զինվորի հայր Գարիկ Գալեյանը ՔԿՀ-ից պայքարի կոչ է արել՝ կանխելու Արցախի կորուստն ու Հայաստանի մասնատումը
- Գարիկ Գալեյանն ունի հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ. «Որդիների Կանչ» ՀԿ