Հայաստանի ու Արցախի շուրջ լարվածությունը պահպանվում է. Աբրահամյան
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Հայաստանի ու Արցախի շուրջ լարվածությունը պահպանվում է, ավելին` Ադրբեջանը ոչ միայն մտադիր չէ սահմանագծի հարակից հատվածներում անցկացվող զորավարժություններն ավարտել, այլ արդեն խոսվում է նորերի մասին:
Ընդ որում` խոսք է գնում նաև բազմակողմ զորավարժությունների անցկացման մասին, որի մասնակիցների մոտավոր կազմը կարելի է պատկերացնել:
Ստեղծված օպերատիվ իրադրությանը ծանոթանալու նպատակով այսօր այցելել եմ առաջնագիծ, ծանոթացել զարգացումների ընդհանուր դինամիկային, զրուցել մեծ թվով զինծառայողների, տարբեր օղակների հրամանատարների հետ:
Հատկապես այս օրերին թշնամու բոլոր շարժերին պետք է խոշորացույցով հետևել, մանրամասն վերլուծել նրանց ցանկացած գործողություն և վարքագծային փոփոխություն:
Նույնը վերաբերվում է նաև տեղեկատվական դաշտում Ադրբեջանի իրականացրած քաղաքականությանը, որին ոչ միայն պետք է հակազդել, այլ դրանց հիման վրա որոշակիորեն կանխատեսելի դարձնել ադրբեջանական մտահղացումները»:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ը մտահոգված է՝ Հայաստանի և ԼՂ-ի հետ սահմանին զինտեխնիկայի և զինված ուժերի կուտակումների վերաբերյալ
- Սահմանամերձ համայնքներում ապաստարաններ կա՛մ չկան , կա՛մ էլ՝ անմխիթար վիճակում են․ Դանիելյան
- Երկար ժամանակ կառավարությունը շրջանառում է Հայաստան-Ադրբեջան սահմանին երեք անցակետ բացելու նախագիծ. Փաշինյան
- Տեսանյութերից պարզ երևում է, որ Ադրբեջանը ռազմական տեխնիկա է կուտակում սահմանին. Արման Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան