Քաղաքապետի թեկնածուները Հ-1-ի եթերում միմյանց մեղադրեցին ՔՊ-ի հետ համագործակցելու մեջ
Հանրային Հեռուստատեսությամբ ընթացող Երևանի քաղաքապետի թեկանծուների «Երևանն է ընտրում» խորագրով հրապարակային բանավեճի մասնակիցները սկսեցին միմյանց մեղադրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսկցության հետ նախկինում և ներկայում համագործակցելու մեջ: Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանն իր նախկին կուսակից Մանե Թանդիլյանին հիշեցրեց, որ ժամանակին ՔՊ-ի հետ եղել է ԱԺ «Ելք» դաշինքում, իսկ նրա նախկին կուսակից «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը՝ Էդմոն Մարուքյանը ներկայում Վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպանն է:
Հարցուպատասխանի ժամանակ թեկնածուների հիմնական մասը հարցերն ուղղեց Տիգրան Ավինյանին՝ վերջինիս հնարավորություն տալով ներկայացնել մայրաքաղաքում իր թիմի կատարած աշխատանքները և բարձրաձայնել առաջիկա ծրագրերի մասին:
Նորիկ Նորիկյանն էլ հարցրեց, թե ինչու պետք է երևանցիներն ընտրություն կատարեն Ավինյանի և Կարգի Հայկոյի միջև:
Արտակ Զեյնալյանը և Տիգրան Խզմալյանն էլ հայտարարեցին, թե առաջնային են համարում աշխարհաքաղաքական փոփոխությունները երկրում, որից հետո համակարգային ձևով կլուծվեն նաև մայրաքաղաքի խնդիրները: Բանավեճին քաղաքապետի 14 թեկնածուից մասնակցում է 12-ը, բացակայում են Հայկ Մարությանը և Անդրանիկ Թևանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ինչպե՞ս եղավ, որ մանկապարտեզի ողջ՝ 30-40 հոգանոց աշխատակազմը «հիացած է» Տիգրան Ավինյանի գործունեությամբ.Մենուա Սողոմոնյան
- Ահազանգ. Մարզերի դպրոցների աշխատակիցներին պարտադրում են մասնակցել Ավինյանի նախընտրական հավաք-երթին
- Քաղաքացին՝ Ավինյանին. Ասում ենք՝ ռադ եղեք մեր հայրենիքից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին