Ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների ամսական դրամական ապահովումները կբարձրանան
«Ռազմաուսումնական հաստատությունների առաջին կուրսի կուրսանտի ամսական դրամական ապահովության չափը կազմում է 15 հազար դրամ, երկրորդ կուրսի կուրսանտինը՝ 20 հազար դրամ, երրորդինը՝ 25 հազար դրամ, չորրորդինը՝ 30 հազար դրամ, հինգերորդ և բարձր կուրսի կուրսանտինը՝ 35 հազար դրամ»,-կառավարության նիստում հայտնեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքով՝միջին որակավորման գնահատականի հիման վրա սահմանվելու են նաև գործակիցներ, ըստ որի 60-70,9% ՄՈԳ-ի դեպքում սահմանվում է 3 գործակից, 71-ից մինչև 79,9%-ի դեպքում՝ 4 գործակից, 80 %-ի և բարձրի դեպքում՝ 5 գործակից:
«Այսինքն՝ առաջին կուրսում գործակիցների ՄՈԳ-ի պարագայում ունենալու ենք հետևյալը. առաջին կուրսի կուրսանտը կարող է ստանալ 45-ից մինչև 75 հազար դրամ, տարբեր առաջադիմությունների դեպքում, այսինքն բազմապատկում ենք 3-ով՝ 45, 60, 75 հազար:Երկրորդ կուրսում դա լինելու է 60, 80, 100 հազար, երրորդ կուրսում՝ 75, 100, 125 հազար, չորրորդում կուրսում՝ 90, 120, 150 հազար և հինգերորդ և բարձր կուրսում՝ 105,140, 170 հազար»,-հայտնեց Պապիկյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների կրթաթոշակները կսահմանվեն ամսական 15, 30 և 45 հազար դրամ:
Հարակից հրապարակումներ`
- Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրման արտոնությունը երկարաձգվեց մինչև 2025 թ. հունվարի 1-ը
- Կառավարությունը ԿԳՄՍ-ին շինարարության համար հատկացրեց 3,1 մլրդ դրամ
- Մեր ռազմական կրթօջախների կուրսանտները չեն սխալվել մասնագիտական ընտրության հարցում. Տոնոյան
- Քննարկում է անցկացվել ռազմական համալսարանի կուրսանտների հետ