Ուսուցիչ. Ուսումնական տարին սկսել է, բայց չկան ոչ թեմատիկ պլան, ոչ դասագրքեր
«Մենք ամեն տարի արդեն կանոնակարգված, թեմատիկ պլանները կազմած գալիս ենք աշխատանքի։ Դրանք կազմվում են օգոստոսի 18-ից հետո։ Սեպտեմբերի 1-ին մենք պատրաստ մտնում ենք դասարան»,-լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիային մասնակցող ուսուցիչներից մեկը, որը կենսաբանություն է դասավանդում։
Նրա խոսքով, եթե բարեփոխումներին նախարարությունը պատրաստ չէր, կարող էր հետաձգել դրանք մինչև հաջորդ ուսումնական տարվա մեկնարկը։
«Շատ ավելի կազմակերպված կարելի էր անել այս գործընթացը, և այս խառնաշփոթը դպրոցներում չէր լինի»,-ասաց նա։
Ուսուցչի խոսքով, նախորդ դասագրքերում կային թերություններ, բայց դրանք կարելի էր շտկել, ոչ թե հիմնովին փոխել գրքերը։
«Այդ դեպքում թեմատիկ պլան չէր փոխվի։ Հիմա ծնողներն էլ են տարակուսած, ի՞նչ անեն, ո՞նց անեն։ Ես հանձնարարում եմ դասը, երեխան ասում է՝ գիրք չունի սովորի։ նլայն ո՞նց կարող ենք դաս անել, եթե դպրոցներում ինտերնետ չկա կամ շատ թույլ է։ Ո՞նց պետք է այդ հարցը կարգավորել, ծնողի հաշվի՞ն»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան