Ռուսաց լեզվի ուսուցչուհին չի հասկանում՝ ինչու է նախարարը տարբերություն դրել առարկաների մեջ
Կառավարության մոտ տարբեր դպրոցների ուսուցիչների հետ բողոքի ակցիա իրականացնող ռուսաց լեզվի ուսուցչուհիներից մեկը Panorama.am -ի միջոցով հարց ուղղեց ԿԳՄՍ նախարարին։
«Ինչո՞ւ է տարբերակել կենսաբանությունը, ֆիզիկան, քիմիան, ինֆորմատիկան ու այդ առարկաները դասավանդող ուսուցիչների աշխատավարձը բարձրացրել։ Այսինքն, նրանք 45 րոպեի ընթացքում ավելի շատ ու ավելի ծանր աշխատանք են կատարո՞ւմ, քան մենք։ Ռուսաց լեզուն էլ է հիմա համարվում օտար լեզու։
Ինչո՞ւ համար, ի՞նչ չափանիշով են մոտեցել, որ այդ առարկաներն ավելի դժվար են, ավելի ծանր, քան օտար լեզո՞ւն։ Ես չէի ասի։ Հատկապես, հիմա ռուսերենի նկատմամբ շատ վատ վերաբերմունք է։
Ինչո՞ւ պետք է այդպես լինի, առարկաների մեջ է տարբերությո՞ւնը»,- հարցադրումներ արեց ուսուցչուհին։
Նշեք, որ ուսուցիչները դժգոհում են նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ աշխատանքային ծանրաբեռնվածությունից, էլեկտրոնային տեղեկատվական համակարգում՝ էլեկտրոնային մատյաններում թեմատիկ պլանների լրացման մեխանիզմից, կամավոր ատեստավորման պահանջներից։ Նրանք այսօր բողոքի ակցիա էին անում կառավարության մոտ՝ պանաջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան