ԱՀԿ.Բնական աղետներից մահացածների մարմինները հազվադեպ են վտանգում հանրային առողջությանը
Բնական աղետների կամ զինված հակամարտությունների հետևանքով զոհված մարդկանց և կենդանիների մարմինները հազվադեպ են վտանգում հանրային առողջությանը: Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Միջազգային Կարմիր Խաչի (ՄԽԿ) համատեղ հայտարարության մեջ։Լուրը հաղորդում է «Գազետա ռու»-ն:
Ըստ ՀԱԿ-ի՝ հակառակ տարածված կարծիքի՝ հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի և այլ աղետների զոհերը սովորաբար հիվանդություններ առաջացնող օրգանիզմներ չեն կրում, սակայն նրանց մասունքների հետ առնչվելիս պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկվեն:
Բացառություն են կազմում խոլերայով, Էբոլա տենդի կամ Մարբուրգի վիրուսով վարակվելու հետևանքով մահվան դեպքերը։ Բացի այդ, հիվանդությունների բռնկումները կարող են տեղի ունենալ բնական աղետներից հետո այն տարածքներում, որտեղ վարակիչ հիվանդությունները էնդեմիկ են:
ԱՀԿ-ն նաև խորհուրդ է տվել աղետից տուժած շրջաններում պարբերաբար ախտահանել խմելու ջրի աղբյուրները:
Կազմակերպությունը ներկայացրել է իր առաջարկությունները Մարոկկոյի ավերիչ երկրաշարժից և Լիբիայում ավերիչ ջրհեղեղներից հետո։ Երկու տարերային աղետները միասին խլել են ավելի քան 13 հազար կյանք։
Հարակից հրապարակումներ`
- Լիբիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11 հազարը
- Մարոկկոյում ուժեղ երկրաշարժի հետևանքով ավելի քան 2000 զոհ կա
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է