Հիքմեթ Հաջիևը գրել է, թե Ադրբեջանը մի օր նույնիսկ կարող է բարեկամանալ Հայաստանի հետ
Ադրբեջանը խաղաղություն է ուզում, և նույնիս կարող է բարեկամանալ Հայաստանի հետ։ Այդ մասին Politico թերթում հրապարակված հոդվածում ասել է Ադրբեջանի նախագահի միջազգային հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը, որի խոքերը մեջբերել է «Գազետա ռու»-ն։
«Ադրբեջանը խաղաղություն է ուզում. Մենք ցանկանում ենք վերականգնում, հաշտություն և, գուցե մի օր էլ նույնիսկ բարեկամանալ մեր հարևանի հետ»,-ասվում է նրա հոդվածում, որը հրապարակվել է հրատարակության մեջ։
Նախօրեին Հաջիևը Բաքվի և Երևանի միջև կայանալիք խաղաղության համաձայնագիրը «անեծք» էր անվանել Հայաստանի ղեկավարության համար։ Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանի հետ առևտուրը կարող է նպաստել հայ ժողովրդի զարգացմանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն արդեն 10-րդ ամիսն է բլոկադայի մեջ է պահում Արցախի 120 հազար բնակիչներին, այդ թվում 30 հազար երեխաներին՝ հումանիտար աղետի պատճառ դառնալով:
Հարակից հրապարակումներ`
- Եթե Ադրբեջանը չկատարի իր պայմանավորվածությունները, ՌԴ-ն պետք է օգտագործի առկա բոլոր ռեսուրսները Լաչինի միջանցքը ուժով բացելու համար. Բեգլարյան
- Մեթյու Միլլեր. Լաչինի և Աղդամի երթուղիները պետք է բացվեն անհապաղ և միաժամանակ
- ԱՄՆ-ը կոչ է արել անհապաղ և միաժամանակ բացել Լաչինի միջանցքը և Ակնայով անցնող ճանապարհը
- Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի հիմա, մյուս ճանապարհները չեն կարող այլընտրանք լինել․ Բորել