Երևան Սիթին Չանախի՝ երկու օր անց արտադրված մածուն է ստացել
Քաղաքացին Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակել է «Չանախ» ընկերության արտադրած մածունը, որի մակնշման համաձայն, մածունն արտադրվել է սեպտեմբերի 17-ին, երկու օր անց։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ վերահսկողական գործողություններ է իրականացրել «Երևան Սիթի» ս/մ ցանցի Կոմիտաս 60/2 հասցեում գտնվող մասնաճյուղում:
Պարզվել է, որ քաղաքացին մածունը վերցրել է սայլակի վրայից, որով խմբաքանակը բերվել է դարակաշարերի վրա տեղադրելու համար, անմիջապես նկատել է խախտումը և տեղեկացրել խանութի աշխատակիցին:
Սուպերմարկետի տնօրինությունն ընդունել է անուշադիր լինելու և ոչ պատշաճ մակնշմամբ սննդամթերք ընդունելու իր թերացումը, խմբաքանակը վաճառքի չի դրվել և վերադարձվել է արտադրողին:
Տեսչական մարմինը, հետագծելիության սկզբունքով, վերահսկողություն կիրականացնի նաև արտադրողի մոտ:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով