Պաշարված Արցախ. Մանկապարտեզի ճաշացուցակում՝ միայն կես բաժակ թեյ
Հացի բացակայությունն արդեն անլուծելի խնդիր է դարձել նաև Ստեփանակերտում գործող Հադրութի «Դիզակ» մանկապարտեզի համար: Արցախի հանրային հեռուստատեսության տեսանյութի համաձայն, մանկապարտեզի ճաշացուցակը խիստ կրճատվել է: Այսօր ընդամենը կես բաժակ կիսաքաղցր թեյ են կարողացել առաջարկել սաներին: Ի դեպ, մանկապարտեզ հաճախող երեխաների թիվն էլ՝ կտրուկ նվազել է: Այս դեպքում, հիմնական պատճառը՝ տրանսպորտի բացակայությունն է:
Երեխաները չեն ուզում մանկապարտեզը փակվի. այստեղ լավ ժամանակ են անցկացնում։ Մանկապարտեզը երեկվանից աշխատում է մինչև կեսօր, սնունդն ամբողջությամբ վերջացել է, անգամ հաց չեն կարողանում ձեռք բերել։ Վերջին մեկ ամսվա հացը մանկապարտեզում էին թխում՝ ձեռք բերած մեկ պարկ ալյուրով։ Այսօր դա էլ չունեն։
Մանրամասն՝ Արցախի հանրային հեռուստատեսության տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- 278 օր պաշարման մեջ գտնվող Արցախը՝ Դավիթ Ղահրամանյանի լուսանկարներում
- Արցախում հացը կվաճառվի համար 9 կտրոնով
- Շուտով Արցախի Հանրապետության առաջ գալու է վճռական պահ․ Արա Պողոսյան
- Կտրոնների տրամադրման առաջին փուլից չօգտված արցախցիները վաղը կարող են հաց ձեռք բերել
- Գերմանիան 2 միլիոն եվրո կհատկացնի ԿԽՄԿ-ին Արցախում հումանիտար գործունեության համար
- Տաթևիկ Հայրապետյանը՝ ռուսական հումանիտար բեռի մասին. Իմ տպավորությամբ, սա միջանկյալ լուծում է
- Ստեփանակերտում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով, մեկ անձին՝ օրական 200 գրամ
- Արցախում ալյուրի քանակի սղության հետևանքով առաջացել է հացի խնդիր
- Սեպտեմբերի 1-ին ընդառաջ. Դատարկ գրախանութներ՝ պաշարված Արցախում
- Արցախի դատարկ խանութներն ու դեղատները
- Մարտակերտում խանութները դատարկվում են, հարևան գյուղերից միրգ ու բանջերեղեն չեն կարողանում բերել շրջկենտրոն