Բախտներդ փորձեք՝ էնքան ասֆալտ ուտեք ու բորդյուր լիզեք. Փաշինյան
«Բեմում միայնակ կանգնել` վարչապետի ձայնը նմանակելով խոսելը վատ չէ, սա հեղափոխության արժեք է, սա հեղափոխություն է: Բոլոր բեմերը ազատ են ՀՀ բոլոր քաղաքացիների համար»,-քաղաքապետարանի դիմաց ՔՊ-ի հանրահավաքին ելույթ ունենալով` հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և մի քանի որակումներ հնչեցրեց քաղաքապետի մյուս թեկանծուների հասցեին:
Նրա խոսքով՝ հեղափոխության արժեք է նաև քաղաքական բանավեճը, դրանից խուսափելը քամահրանք է ընտրողի նկատմամբ:
«Բա հարցեր եք հնչեցնում, մեղադրանք եք հնչեցնում, բա գնայիք, նայեիք ՔՊ-ի թեկնածուի աչքերի մեջ ու շպպցնեիր ասելիքդ: Բայց դուք աչքերի մեջ նայել չգիտեք, որովհետև բարոյական փախստականները չեն կարողանում նայել աչքերի մեջ: Բա ինչի՞ չեք գնում բանավեճի, որովհետև կարող է պարզվի, որ էլի ուրիշի ձայնով եք խոսում, ուրիշի գրած սցենարով: Մեզ եք ասում` նախկիններից չեք տարբերվում, դուք եք, որ նախկիններից չեք տարբերվում, էդ նախկիններն էին ասում` մենք բանավեճի չենք գնում, այ վախկոտ դասալիքներ»:
Նա հայտարարեց, թե Երևանը «արյունով վերցնելու» մասին խոսողներին խորհուրդ է տալիս բառապաշարի վերանայում անել և սեփական բախտը չփորձել: ։
«Մի հատ դե բախտներդ փորձեք, ու ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա։ Բախտներդ փորձեք՝ էնքան ասֆալտ ուտեք ու բորդյուր լիզեք, որ Երևանի սանմաքրման 5-ամյակը մի շաբաթում կատարենք ու գերակատարենք։ Դե, բախտներդ փորձեք»,-հայտարարեց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան