Բանավեճից հետո Փաշինյանը շնորհավորել է Ավինյանին
Հանրային հեռուստաընկերության՝ երեկվա նախընտրական բանավեճից հետո Նիկոլ Փաշին յանը շնորհավորել է իր թիմակից Տիգրան Ավինյանին։
«Շնորհավորում եմ Տիգրան Ավինյան-ին եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Երեւանի թիմին՝ երեկվա բանավեճում ունեցած տպավորիչ ելույթի առիթով: Այս թիմին աներկբա կարելի է վստահել Երեւան մայրաքաղաքի կառավարումը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Նշենք, որ բանավեճին հրավիրված էին համամասնական ցուցակները գլխավորող անձինք (բացառությամբ Հանրային ձայն կուսակցության): Ազգային առաջընթաց կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Անդրանիկ Թևանյանը հրաժարվել էին մասնակցել բանավեճին։
«Բանավեճին ներկայանալը հարգանքի դրսևորում է առաջին հերթին երևանցու ու ժողովրդավարական արժեքների նկատմամբ»,-գրել էր Ավինյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին