Պետական կառույցների աշխատակիցներին տեղափոխում են հանրահավաքի վայր․ Գրիգոր Երիցյան
Ազգային առաջընթաց կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Երիցյանը գրում է․
«Բոլոր չափ ու սահմաններն անցել են
Աշխատակիցների կազմակերպված տեղափոխում հանրահավաքի վայր
Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմը մեծ ավտոբուսով տեղափոխվում է հանրահավաքի վայր։ Երկու մեծ ավտոբուս է կայանված նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի դիմաց։
Բացի այդ, Ականատեսը ահազանգեր է ստացել, որ պետական կառույցների աշխատակիցներին հրահանգներ և հորդորներ են տրվել մասկակցել ժամը 18։00-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքին։
Ճշտված տեղեկություններով, այդ կառույցներից են՝
-ՀՀ արդարադատության նախարարություն
-ԴԱՀԿ
- Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ
Քանաքեռ-Զեյթուն, Աջափնյակ վարչական շրջանների աշխատակիցները աշխատանքային ժամերին դուրս են եկել աշխատանքից՝ մասնակցելու երթին/հանրահավաքին։