Ոչ մեկ արժանի չի չքնաղ Երևանի քաղաքապետը դառնալ. Հարցում
«Ընդհանրապես ոչ մեկին չեմ ընտրելու, ոչ մեկն էլ արժանի չի էս չքնաղ Երևանի քաղաքապետ դառնալ, առավել ևս, ո՞նց էր դրա անունը, Ավինյա՞ն էր, թե՞ ջհանդամոգյուռն էր։ Ընդհանրապես ոչ մի կուսակցություն, սա խայտառակ ընտրություններ են, գնալու եմ սաղին ջնջեմ, նույնը ձեզ եմ խորհուրդ տալիս»,-Panorama.am-ի հարցմանը, թե ի՞նչ սկզբունքով են մասնակցելու ավագանու ընտրություններին, ի պատասխան ասաց քաղաքացին։
«Ասող չի եղել, ես իմ կողմորոշումը ունեմ, ու պարտադիր գնալու եմ ընտրության»,-ասաց մեկ այլ քաղաքացի։
Հարցման մասնակիցները նաև նշեցին, որ ընտրություններին մասնակցությունը լինելու է միայն իրենց ցանկությամբ և որոշմամբ.
«Իմ ցանկությամբ, իմ սկզբունքներով, ազգայինը գերադասելով»։
«Իհարկե, իմ նախաձեռնությամբ»։
«Ինձ համար ուղղորդումներ չեն եղել և դժվար թե կարողանամ մասնակցել ընտրություններին»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին