Թուրքիան Ռուսաստանին առաջարկել է նվազեցնել գազի գինը
Թուրքիան ակնկալում է Ռուսաստանից գազի «ավելի խելամիտ գներ» ստանալ և «Գազպրոմի» հետ փոխըմբռնման հույս ունի։ Այս առաջարկը լրագրողների հետ զրույցում հայտարարեց հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։ Նրա խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
Մոսկվան և Անկարան համաձայնության են եկել գազի գնի առավելագույն մակարդակի շուրջ, ուստի եվրոպական խոշորագույն TTF հանգույցում գների տատանումների դեպքում թուրքական կողմը պաշտպանված է կտրուկ թանկացումներից։ Նախարարը խոստովանեց, որ նման պայմանը կարելի է զեղչ համարել։
Այդուհանդերձ, ներկայիս իրողություններում Թուրքիան կարծում է, որ համաձայնագիրը արժե վերանայել։
«Թուրքական գազի գինը բարձր է: Առաջիկա տարիներին «Գազպրոմից» ավելի խելամիտ գներ ենք ակնկալում, քանի որ այն եղել է հուսալի մատակարար, իսկ Թուրքիան՝ ռուսական գազի լավ և հուսալի սպառող։ Սակայն մենք պետք է հաշվի առնենք այս հարցի մրցունակությունը, հուսով եմ՝ կարող ենք փոխըմբռնման հասնել»,-նշել է նախարարը։
Ընդհանուր առմամբ, Թուրքիան գազի ներկրման համար վճարել է 38 մլրդ դոլար, որից 40%-ը բաժին է ընկել Ռուսաստանին։ Բայրաքթարը չի հստակեցրել, թե ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպայում պաշարավորված գազի ծավալները հասել են ռեկորդային մակարդակի
- ԵՄ-ն 40%-ով ավելացրել է հեղուկ գազի ներկրումը Ռուսաստանից
- Իրանից Հայաստան գազի արտահանման ծավալներն ավելացել են
- Եվրոպան իր գազի դիմաց պատրաստ է 120 հազար մարդու ուղարկել ստրկության, մահվան կամ հայրենազրկման. Բաղդասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան