Իրանի պատգամավորը նախազգուշացրել է Իլհամ Ալիևին
Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Յաղուբ Ռեզազադեն, «Ջամարան» կայքին տված հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ Իրանի դիրքորոշմանն ասել է, որ «եթե Ալիևը ցանկանա ռազմական գործողություն իրականացնել, մենք դրան 10 անգամ կհակազդենք», հայտնում է ParsToday-ը։
Ռեզազադեն հավելել է. «Եթե Ադրբեջանը ցանկանա Իրանի սահմաններին աշխարհաքաղաքական փոփոխություն իրականացնել և ձևավորել միջանցք, որը հայկական տարածքից մուտք կապահովի Նախիջևան, դա կհամարվի ՀՀ ինքնիշխանության խախտում և աշխարհաքաղաքական սահմանների փոփոխություն»:
Նա նշել է, որ Իրանը որևէ կերպ չեն ընդունի աշխարհաքաղաքական և քաղաքական սահմանների փոփոխություն։
«Եւ միանշանակ տեղեկացնում ենք Իլհամ Ալիևին, այս հարցը չբարձրացնել, բարեկամ ձևացող երկրների, ինչպես նաև Սիոնսիտական ռեժիմի վարած քաղաքականությանը համահունչ: Քանի որ մենք նման բան թույլ չենք տա: Եթե նա ցանկանա դիմել ռազմական գործողության, մենք ի վիճակի ենք 24 ժամվա ընթացքում տասն անգամ հակադարձել այդ ռազմական գործողությանը։ Ուստի նա չպետք է անտեղի սպանի իր զինվորներին»,- ասել է նա։
Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամը նշել է. «Ներկայումս Իրանի ռազմական և քաղաքական պատվիրակությունները բանակցում են Ադրբեջանի հետ: Սակայն որպես Իրանի հյուսիս-արևմուտքի ժողովրդի ներկայացուցիչներից մեկը և նաև որպես Իրանի ժողովրդի ծառա, ես խորհուրդ եմ տալիս Իլհամ Ալիևին իր թշնամիների կամ ընկերների փտած պարանի հույսով ջրհորը չմտնել: Հակառակ դեպքում նա չի կարող դուրս գալ այս հորձանուտից»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան