Լիբիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11 հազարը
Լիբիայի արևելքում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11 հազարը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհերի թիվը հասել է յոթ հազարի:
«Ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11 հազարը, իսկ անհետ կորածների թիվը կազմում է մոտ 20 հազար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Քաղաքապետ Աբդել Մունիմ Ալ Քայսին «Al-Arabiya» հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ զոհերի թիվը կարող է հասնել 18-20 հազարի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին լիբիական ԶԼՄ-ները, սեպտեմբերի 10-ին «Դանիել» ցիկլոնի առաջացրած հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներ և ջրհեղեղներ են գրանցվել Լիբիայի արևելյան մի շարք քաղաքներում և բնակավայրերում, այդ թվում՝ Էլ Բայդուում և Դերնայում: Հորդառատ անձրևների պատճառով տարածաշրջանում փակվել են օդանավակայաններն ու նավահանգիստները ։ Երկրի արևելքում գտնվող Սուսա և Դերնա քաղաքները հայտարարվել են տարերային աղետի գոտիներ: Ջրհեղեղներից տուժած քաղաքներում պարետային ժամ է սահմանվել։
Հարակից հրապարակումներ`
- Ջրհեղեղների հետևանքով Լիբիայում հազարավոր մարդիկ են զոհվել
- Լիբիայում ջրհեղեղներից հետո 5-6 հազար մարդ անհետ կորել է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան