Մարության. Այս իշխանությունը գողացել է մեր հույսը
Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է եզրափակիչ ելույթ, որտեղ քաղաքացիներին հորդորում է այս կիրակի գնալ ընտրատեղամասեր և քվեարկել հանուն մայրաքաղաքի:
Ելույթում նա մասնավորապես նշում է.
«Արդարության և ժողովրդավարության լոզունգներով իշխանության եկած մարդիկ սկսեցին մտածել միայն իրենց ու իրենց ընտանիքների բարեկացության մասին, անգամ պատերազմից հետո չկարողացան հրաժարվել ճոխ կենցաղից և թանկարժեք ժամանցից։
Նախընտրական այս քարոզարժավը ցույց տվեց, որ ՔՊ-ն գործի է դրել նախկինների ողջ գործիքակազմը՝ նախընտրական ասֆալտապապտումից սկսած մինչև վարչական ռեսուրսի չարաշահում։
Մենք հույս ունեինք, որ ՔՊ-ն կնպաստի լրատվական դաշտի առողջացմանը, մինչդեռ ՔՊ-ն ողողել է լրատվական դաշտը կեղծ և զրպարտչական նյութերով՝ վարկաբեկելով բոլոր նրանց, ովքեր իրենց հետ չեն։
Եթե նախկին իշխանությունը գողանում էր մեր փողերն ու քվեն, ապա այս իշխանությունը գողացել է մեր հույսը»։