
Ռուսաստանը պատրաստ է շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան պատրաստ է շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք միշտ պատրաստ ենք երկխոսության մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Երբ նրանց հետ կողմնորոշվենք մեր հաջորդ միջոցառումների վերաբերյալ, անպայման կտեղեկացնենք լրագրողներին»,- պատասխանել է Գալուզինը լրագրողների այն հարցին, թե սպասվում է արդյոք նախարարների հանդիպում։
Անցած տարի Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջնորդությամբ ձեռնամուխ եղան ապագա խաղաղության պայմանագրի քննարկմանը։