ԱՄՆ սենատում լսումները լույս սփռեցին Ալիևի էթնիկ զտումների կանխամտածված արշավի վրա. Ֆրանկ Փալոն
«ԱՄՆ Սենատում լսումների անցկացումն օգնեց լույս սփռել Ալիևի էթնիկ զտումների կանխամտածված արշավի վրա, որը շարունակվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմամբ»,-գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում:
Փալոնը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսին Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ չափազանց կարևոր լսումների անցկացման համար։
Լսումների ժամանակ Մենենդեսը նշել էր. «Նախագահ Ալիևն ասում է, որ ինքն «էթնիկ զտումներ չի կազմակերպում», բայց դա հենց այն է, ինչ նա անում է»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին