Ջամալուդին Կատիգաջիևը, Իմրան Ախյատի Խոզաևը ․․․ ՀԱԹ-ում 3 սենյականոցում գրանցված է 87 այլազգի
Մալաթիա-Սեբաստիա թիվ 11 դպրոցում փակցված ընտրացուցակներում քաղաքացին տեսանկարահանել է, որ մեկ բնակարանում գրացված է 87 այլազգի։ Խոսքը՝ 7/5 ընտրատեղամասի ցուցակների մասին է։
Գևորգ Ստեփանյանը, որը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութը, կից գրել. «Ասե՛ք, կանե՛նք, էս ի՞նչ օրն եք ընկել»:
«ՀԱԹ, Բ2 թաղամաս, 131 շենքի 26 բնակարանում գրանցված ընտրելու հնարավորություն ունեցողներն են, ըստ հրապարակված ցուցակների 3 սենյականոց բնակարանում գրանցված է 87 մարդ: Նիկոլ Փաշինյան, առաջարկում եմ անձամբ գաս ու պատասխան տաս»,- տեսանյութում նշում է քաղաքացին՝ կարդալով անունները, որոնք տեղ են գտել ընտրացուցակում․ «Ջամալուդին Կատիգաջիևը, Իմրան Ախյատի Խոզաևը, Սերգեյ Խորչենկո ․․․ Նիկոլ Փաշինյան, ինչու են այս քաղաքացիները մասնակցում Երևանում ավագանու ընտրություններին, այն դեպքում, երբ արցախահայությունը, որը երեք տարի է բնակվում է Երևանում և չունի ընտրության մասնակցելու հնարավորություն»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան