Համազգային թատրոնի նոր շենքի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024-ի գարնանը
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն։ Համազգային թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է ԿԳՄՍ նախարարության համաֆինանսավորմամբ կառուցվող նոր մասնաշենքի պայմաններին, շինարարական աշխատանքների ընթացքին։ Արտաքին շինաշխատանքներն ավարտվել են, այժմ ընթացքի մեջ են ներքին հարդարման աշխատանքները: Դահլիճը նախատեսված է 230 հանդիսատեսի համար:
Թատրոնի տնօրենը ներկայացրել է, թե ինչ հնարավորություններ ունի շենքը և որ հատվածում ինչ է նախատեսվում իրականացնել: Նախատեսվում է ունենալ նաև Սոս Սարգսյանին նվիրված թանգարանային հատված, որտեղ կներկայացվեն նրա իրերը: Ըստ թատրոնի տնօրենի՝ շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել գալիք տարվա գարնանը:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, այցի շրջանակում Դանիել Դանիելյանը ծանոթացել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի աշխատակազմի հետ: Գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը ներկայացրել է թատերական ներկայացումների առաջիկա ծրագրերը, պրեմիերաները, որի փորձերից մեկն ընթանում էր նախարարի տեղակալի այցի պահին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան