Նարեկ Թադևոսյան. Առավոտվանից քաղաքապետարանի «տիրացուները» լծված են երթին մարդ հավաքելու սուրբ գործին
«Լույս» հիմնադրամի ներկայացուցիչ Նարեկ Թադևոսյանը գրում է.
«Այսօր առավոտվանից Երևանի քաղաքապետարանի «տիրացուները» լծված են երթին և հանրահավաքին մարդ հավաքելու սուրբ գործին:
Հրահանգված է ղեկավար կազմին՝ հնարավորինս շատ աշխատակիցների մասնակցություն ապահովել: Նաև փորձել են հանրության աչքին չերևալու համար աշխատակիցներին հանձնարարել, որ հնարավորինս ազատ ոճի հագուստով ներկայանան աշխատանքի, որպեսզի երթի և հանրահավաքի ժամանակ աչք չծակեն:
Միաժամանակ աշխատակիցներին ասվել է, որ այսօր կարող են աշխատանքը մեկ ժամ շուտ վերջացնել և ժամանակին լինել պահանջված վայրում, իսկ հակառակ դեպքում՝ խոստացել են, որ հետագայում գոնե աննկատ չի մնա իրենց չմասնակցությունը:
Երևանի քաղաքապետարանի իմ նախկին գործընկերներին կոչ եմ անում ամեն գնով չմասնակցել կապիտուլյանտ իշխանությունների կողմից կազմակերպված որև երթի կամ հավաքի, միաժամանակ հիշեցնում եմ, որ Ձեր իրավունքներն ու պարտականություններն ամրագրված «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները