Գոռ Մանվելյանը միացել է «Նոա» ֆուտբոլային ակումբին
«Նոա»-ն պայմանագիր է կնքել 21-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Գոռ Մանվելյանի հետ: Այս մասին հայտնում ֆուտբոլային ակումբից։
Ֆուտբոլիստը 2015 թվականից հանդես է եկել ֆրանսիական «Նանտի» ակադեմիայում, որտեղ հանդես էր գալիս ակումբի երկրորդ թիմում, մինչ այդ ադյունավետ խաղով աչքի է ընկել Ֆրանսիայի Մ-19 առաջնության խաղերում։
2021 թվականին պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել Լիգա 1-ը ներկայանցող «Նանտ»-ի հետ, նույն թվականին դառնալով Ֆրանսիայի գավաթակիր՝ թիմում պաշտոնապես նորամուտը նշելով գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ խաղում։ Այս տարվա սեպտեմբերին Գոռ Մանվելյանը իր նորամուտը նշել է նաև Հայաստանի Երիտասարդական հավաքականի կազմում։