Տարածաշրջանը կանգնած է նոր և մեծ պատերազմի նախաշեմին․ քաղաքագետ
ԱՄՆ Պետքարտուղարությունը երեկ վերջապես հստակ հայտարարեց, որ Հարավային Կովկասն իրենց համար վերջնականապես վերածվել է Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի դեմ պայքարի հարթակի։ Մյուս ճամբարում Թուրքիան, Արևմուտքը ու, հավանաբար, Իսրայելն են։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Տարածաշրջանը կանգնած է նոր և մեծ պատերազմի նախաշեմին։
Այն, որ պատերազմ կլինի, ցավոք արդեն քիչ եմ կասկածում։ Այս իրավիճակում ինձ համար միայն երկու հարց է բաց մնում.
ա) ո՞ր ճամբարում կհայտնվի Հայաստանը,
բ) կներկայանա՞ արդյոք Ռուսաստանն այդ պատերազմին։
Հայաստանի մասով հարցը, իհարկե, աբսուրդի ոլորտից է։ Թվում է՝ չափազանց պարզ է, թե որտեղ պետք է լիներ մեր երկիրը։ Բայց թրքահպատակ այս իշխանությունը միանգամայն այլ ուղղությամբ է տանում մեզ և եթե առաջիկա օրերին դավաճաններին հեռացնելու կոնկրետ քայլեր չձեռնարկվեն ու հստակ չհայտարարվի Հայաստանի՝ Ռուսաստան-Իրան-Չինաստան ճամբարի մաս կազմելու մասին, ապա մեր երկիրը վերածվելու է այդ պատերազմի մարտադաշտի։
Սրա մասին օրեր առաջ գրել է նաև Միքայել Մինասյանը։ Հայաստանը (և ոչ թե դավաճան իշխանությունները) պետք է կատարի իր ընտրությունը։
Երկրորդ հարցի կապակցությամբ աբսուրդը նույնպես շատ մեծ է. չափազանց բացահայտ են Թուրքիան ու Արևմուտքը մեր տարածաշրջանում պայքարում Ռուսաստանի դեմ, սակայն Մոսկվան շարունակում է չտեսնելու տալ այդ իրողությունը։ Ավելին, Նիկոլի պատճառով նեղանալով ողջ հայ ժողովրդից, Ռուսաստանն ինքն իրեն օր օրի շատ ավելի դժվար կացության մեջ է դնում։
Ի՞նչ կարելի է ասել։ Թերևս ոչինչ։ Հիշեցնենք միայն ռուս գործընկերներին Նիկոլո Մաքիավելիի՝ իրենց իսկ ամենասիրելի արտահայտություններից մեկը՝ պատերազմից հնարավոր չէ խուսափել, այն կարելի է միայն հետաձգել՝ ի օգուտ ձեր թշնամիներ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան