Հանդիսատեսը հոտնկայս և չդադարող ծափողջույններով դիմավորեց Սերգեյ Սմբատյանին
«Արամ Խաչատրյան» համերգասրահում երեկ տեղի ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից անցկացվող ամենամյա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը, որով ազդարարվեց նաև նվագախմբի 2023-2024 համերգաշրջանի մեկնարկը։
Համերգը ղեկավարեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Նա կալանքից հետո առաջին անգամ ներկայացավ հանդիսատեսին, ով նրան դիմավորեց հոտնկայս ու չդադարող ծափողջյուններով։
Հիշեցնենք, որ Սերգեյ Սմբատյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության, պետությանը վնաս հասցնելու համար։ Սմբատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, այնուհետև տնային կալանքը, ավելի ուշ՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա հսկող դատախազը որոշում է կայացրլ դատարանի կողմից ընտրված խափանման միջոցը փոխելու և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին՝ 100 մլն դրամի չափով:
Հարակից հրապարակումներ`
- Կհանդիպենք կարճ ժամանակ անց․ Սերգեյ Սմբատյան
- Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանի խափանման միջոցը փոխվել է
- Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխվել է. նա 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
- «Արմենիա» փառատոնի բացման համերգը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը
- Պրոբացիոն ծառայության աշխատակիցները Սերգեյ Սմբատյանի տանն են
- Սմբատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, որն անընդունելի է․ Փաստաբան
- Բաշմետը, Գուլեգինան, Սպիվակովան և այլ հայտնի գործիչներ Արմեն և Սերգեյ Սմբատյանների հարցով դիմել են ՀՀ պատկան մարմիններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան