Արշավիր Ղարամյան. Չգիտես նույնիսկ ինչպես նկարագրես «երկոտանիներ»
ԱՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը գրում է.
«Վերջին մի քանի օրերին, երբ Արցախում ներքաղաքական ճգնաժամը կարծես թե հարթվելու փուլ է մտել և գտնվում է շատ փխրուն ու հեղհեղուկ վիճակում, մի շարք չգիտես նույնիսկ ինչպես նկարագրես` «երկոտանիներ», որոնց բանուգործը եղել է նիկոլական մեթոդներին համահունչ Արցախի պետականության կազմաքանդումը, մի քանի օր դադարից հետո նորից սկսել են կյանքի նշույլներ ցույց տալ` այս անգամ արդեն խուճապ և երկյուղ տարածելով հանրության շրջանում:
Ըստ այդմ նորից կրկնում եմ՝
1. Այլ տարբերակ չկա.
Ներքին երկաթյա կարգապահություն՝ հիմնված սոցիալական արդարության, կեղծ ժողովրդավարությունից հրաժարվելու, մասնակի կամ լրիվությամբ քաղաքական-հասարակական կազմակերպություների գործնեությունը սահմանափակելու, բոլոր պառակտիչներին և սադրիչներին պատժելու ու այլ նեգատիվ երևույթները պետական հանրային կյանքից վերացնելու հիմքի վրա:
2. Համախմբում գաղափարի ու պայքարի շուրջ` Հանուն Արցախի և Հայաստանի»։
Հարակից հրապարակումներ`
- Արշավիր Ղարամյան. Այս օրհասական պահին նորից փորձում են Արցախը տանել ներքին ցնցումների և վերջնականապես կործանել այն
- Արշավիր Ղարամյան. Ռուսական պետական և իշխանական խոսափողները կարծես պատրաստ են հայտարարել «Նիկոլ դավաճան»...
- Ինչպե՞ս կարգավորել հացի հերթեր. Արշավիր Ղարամյանի առաջարկը
- Արշավիր Ղարամյան. Արցախում ցանկացած պահի հնարավոր է սկսվի անկառավարելի քաոս
- Արշավիր Ղարամյան. Այն կետը և այն օրը, որտեղից սկսվեց Արցախի Հանրապետության գործնական կազմաքանդման գործընթացը