Վառոդի հոտը օդում կախված է, պաշտպանության նախարարի աթոռը զբաղեցնողն ընկել է փողոցները կուսակցական քարոզարշավի համար. Մանուկյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.
«Չեմ ցանկանա հանգամանալից անդրադառնալ այսօրվա իշխանական հանրահավաքին, մարզերից լայնածավալ բերվածներին, հնդիկ նիկոլականներին, մի փոքրիկ պաշտոնի կամ աթոռի համար աշխատակիցներին պարտադրված հավաքի վայր քշելուն։ Առավել ևս՝ արդեն երեք տարի օտարների, ու ամենացավալին, թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ վիզը ծռած կանգնող նիկոլի հագեկան անհավասարակշռությանը։ Ամենաողբերգական պատկերը սա է՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի աթոռը զբաղեցնողն օրվա կեսից ընկել է փողոցները կուսակցական քարոզարշավի համար։
Դեռ նոր են հողին հանձնել ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայող Ալեքս Ավանեսյանին։ Այս շաբաթներին Զինված ուժերում ինքնապանությունն ու սպանությունն արդեն դարձել են, ցավոք, լոկ վիճակագրություն։
Թշնամին ունի լայնածավալ կուտակումներ ողջ առաջնագծում ու շարունակում է ռազմական եւ տեղեկատվական սադրանքները։ Վառոդի հոտը օդում կախված է։
Դեռ երկու օր առաջ լրացավ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի առաջին տարին, խնկարկում էինք 224 զոհերի հիշատակը։ Իսկ Պապիկյանին այդպես էլ չտեսան Եռաբլուրում, ուր հանգչում են այդ ագրեսիան դիմագրաված հերոսներից շատերը։
Սահմանում կանգնած զինվորը (առաջնագծի մեծ մասի իրական վիճակի մասին չեմ ցանկանում հրապարակային խոսել), ու այսպես արհեստական հանրահավաքին պապիկյանական մասնակցությունը։ Նրա կողքին կանգնած արտգործնախարարին կարելի է ամբողջովին անտեսել, երեւի այս լարված վիճակում մի քանի ժամ հայկական դիվանագիտության կառավարումը «վստահել» է բոլոր ճամփորդությունների իր անփոխարինելի ուղեկից «հրաշամանուկ» տեղակալին:
Սա է Հայաստանում սրանց կառավարման ողջ ողբերգությունն ու ահավորությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը արհամարեց ՔՊ-ի համակիրներին, որոնք իրեն նամակ էին փոխանցում
- Բախտներդ փորձեք՝ էնքան ասֆալտ ուտեք ու բորդյուր լիզեք. Փաշինյան
- Հնդիկներն՝ Ավինյանի երթի մասնակից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան