Թուրքիայում հայտնաբերվել է Covid-19-ի նոր շտամով հիվանդացության դեպքեր
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարել է, որ Թուրքիայում «COVID-19-ի» մուտացիայի հետևանքով առաջացած «Omicron» հիվանդության տեսակներից մեկով՝ «Eris»-ով վարակվածության 9 դեպք է գրանցվել, փոխանցում է Էրմենիհաբերը։
«Այն չենք կարող դիտարկել որպես չանհանգստացնող իրավիճակ: Մենք շարունակելու ենք մշտապես իրականացվող միջոցառումները: Նման իրավիճակն այլ երկրներում տարածված է, մեզ մոտ էլ կարող էր այդպիսին լինել»,- ասել է նախարարը:
Որպես հիվանդության ախտանիշներ, Քոջան նշել է հոսք քթից, քթի լցվածություն, հոդացավ, աչքերի հատվածում ցավեր, չոր հազ, հոգնածություն, ապա հավելել, որ նման գանգատ ունեցող մարդիկ պետք է անպայման անցնեն «COVID-19»-ի ՊՇՌ թեստավորում:
Իսկ բժշկական կենսաբանության և գենետիկայի մասնագետ դոկտոր-պրոֆեսոր Նեդիմե Սերաքընջըն նշել է, որ «Eris»-ի ախտանիշները ներառում են նաև կոկորդի ցավ և փորլուծություն:
Թուրքիայի առողջապահության նախարարն նաև հայտնել է, որ այս պահին մարդկանց առօրյայում խստացումներ մտցնելու կարիք չկա, իսկ առանձին դեպքերում, ինչպես տարեցների և կամ խռոնիկ հիվանդություններ ունեցողների պարագայում դիմակ կրելու համար միջոցառումներ պետք է ձեռնարկվեն:
Նշենք, որ կորոնավիրուսի նոր շտամի՝ «Eris»-ի առաջին դեպքը հայտնաբերվել է 2023-ի փետրվարին Ինդոնեզիայում:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսի նոր շտամ Հայաստանում. Ի՞նչ է անում ԱՆ-ն դրա տարածումը կանխելու համար
- Բժիշկը գնահատել է կորոնավիրուսի նոր տարբերակի վտանգը՝ 30 մուտացիաներով
- Մեծ Բրիտանիայում առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տարբերակ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին