ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետը հերքել է Թրամփի այն պնդումները, թե նրան խորհուրդ է տվել հարձակվել Իրանի վրա
ԱՄՆ Զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի (CHS) նախագահ, գեներալ Մարկ Միլին պնդում է, որ ի հերքումն ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի և նրա շրջապատի հայտարարությունների, նա երբեք չի առաջարկել նախագահին հարձակվել Իրանի վրա։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ ես երբեք խորհուրդ չեմ տվել հարձակվել Իրանի վրա»,-ասել է Միլին CNN-ին: «Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ Իրանի վրա ռազմական հարձակումը շատ, շատ լուրջ նախաձեռնություն է: Մենք ունենք հնարավորություններ… Չեմ պատրաստվում մանրամասնել»։
Հեռուստաալիքը պարզաբանում է, որ հուլիսին ներկայացված մեղադրական եզրակացությն մեջ սվումէ, որ Թրամփը փաստաթուղթ է պահել իր մոտ, որը «ներկայացում է այլ երկրում ռազմական գործողությունների մասին պլն»։ CNN-ի փոխանցմամբ՝ խոսքը Իրանի մասին է։ Միլլին պնդում է, որ չգիտի այդ փաստաթղթի մասին։
«Ես այն երբեք չեմ տեսել, և ոչ ոք ինձ չի ասել, թե ինչի մասին է խոսքը»,-ասել է նա։
CNN-ը, վկայակոչելով իր ձեռքի տակ եղած ձայնագրությունը, ավելի վաղ հայտնել էր,որ Թրամփն իր անձնակազմին ցույց է տվել 2021 թվականին «Իրանի վրա հարձակվելու ծրագիր», երբ Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Մարկ Մեդոուսն աշխատում էր իր հուշերը գրելու վրա: Հեռուստաընկերությունը պնդում է, որ ձայնագրության վրա Թրամփն ասել է, որ Միլին խորհուրդ է տվել հարձակվել Իրանի վրա: Մեդոուսն իր «The Chief's Chief» գրքում գրել է, որ Միլին Թրամփին տրամադրել է Իրանի վրա հարձակման չորս էջանոց ծրագիր և բազմիցս խորհուրդ է տվել նախկին նախագահին ռազմական գործողություններ սկսել:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն առնչվող հարցեր
- Իրանի պաշտպանության նախարարը բացառել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի հավանականությունը
- Իրանի ԱԳՆ խոսնակ. «ԼՂ-ն Ադրբեջանի մաս է»
- ՌԴ-ն Իրանի և Ադրբեջանի հետ քննարկում է Հայաստան, ապա Իրան էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան