«Ժողովուրդ». Օդում կախված վտանգ կա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Օդում կախված վտանգ կա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխին. այս մասին խոսում են և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը, և՛ հանրության լայն շերտերը: Որտեղից է վտանգը՝ դեռ տեսանելի չէ, բայց փաստ է, որ ընդդիմադիրների մոտ սպասումներ կան, Նիկոլ Փաշինյանի ու թիմակիցների մոտ անհանգստություն ու վախ կա, իսկ լայն հանրությունը սպասում է, թե ով ումով կփոխարինվի առաջիկայում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է բոլոր թիմակիցներին (նախարարներ, պատգամավորներ, կուսակցության վարչության մյուս անդամներ), որպեսզի մեկ մարդու նման սկսեն նամակներ գրել, զանգահարել միջազգային գործընկերներին և հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է Հայաստանում իշխանափոխություն անել, և որ իրենք ունեն օգնության կարիք: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն էլի Արևմուտքից փորձում է աջակցություն ստանալ, պահպանել իր իշխանությունը՝ վախեցնելով, թե իրեն փոխարինելու կգա Հայաստանում պրոռուսական ուժ կամ գործիչ:
Հիմա ողջ թիմը, քարոզարշավին, ձայներ հավաքելուն զուգահեռ, նաև նամակներով ու զանգերով է զբաղված, որպեսզի տարբեր մայրաքաղաքներին բացատրեն, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալը նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունը կուժեղանա Հայաստանում: Տեղեկացանք նաև, որ դիվանագիտական կորպուսն էլ է ստացել հրահանգ, որպեսզի տարբեր խողովակներով տեղեկացնեն տարբեր երկրների իշխանություններին, թե ինչ վտանգներ կան Փաշինյանի իշխանության գլխին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում