«Հրապարակ». Հռոմի ստատուտը խորհրդարան է ուղարկվել առանց հիմնավորելու միջազգային պայմանագրի վավերացման նպատակահարմարությունը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հռոմի ստատուտը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել առանց հիմնավորելու միջազգային պայմանագրի վավերացման նպատակահարմարությունը։ Մինչդեռ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը պարտադիր պահանջ է սահմանում, որ միջազգային պայմանագրի վավերացման նպատակահարմարության մասին տեղեկանք ներկայացվի։
Այս բացթողումն արձանագրվել է նաև ԱԺ աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության կողմից, և կառավարությանը տեղեկացրել են, որ պետք է լրացնել անհրաժեշտ փաստաթուղթը։
Սա նշանակում է, որ, ի հեճուկս Փաշինյանի վերջին օրերի արդարացումների, իր գլխավորությամբ վերջին շաբաթներին, իսկապես, հակառուսական դեմարշ է իրականացվել, և անգամ հարկ չեն համարել պարզաբանումներ կցել, որ այդ փաստաթուղթը ռազմավարական դաշնակից պետության ղեկավարի դեմ չէ ընդունվում (հիշենք, որ Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը վավերացնելով՝ պետությունը պարտավոր է կատարել դատարանի՝ Պուտինին ձերբակալելու պահանջը)։
Հռոմի ստատուտը խորհրդարան ուղարկվեց սեպտեմբերի 1-ին, դրանից մեկ օր առաջ Փաշինյանն իտալական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում խիստ քննադատեց ՌԴ-ին, որից հետո հայ-ամերիկյան զորավարժություններ սկսվեցին, և Աննա Հակոբյանը մեկնեց Ուկրաինա: Այս շղթան առաջացրեց ռուսների դժգոհությունը, և միայն ՌԴ-ի կոշտ հակադարձումներից հետո Փաշինյանը հարկ համարեց պարզաբանել, որ Հռոմի ստատուտը ՌԴ-ի դեմ չի ընդունվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան