«Հրապարակ». Ո՞վ խանգարեց Արման Թաթոյանի առաջադրվելուն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ընտրությունների նախօրեին Երևանի քաղաքապետի մի շարք պոտենցիալ թեկնածուներ սոցիոլոգիական ուսումնասիրություններ են պատվիրել, որպեսզի հասկանան` իմաստ ունի՞ առաջադրվել, թե՞ ոչ: Պատվիրատուները 3 լուրջ թեկնածուներ են եղել:
Բայց նրանցից մեկի ֆինանսը չի բավարարել, որ առաջադրվի, մյուսին կազմակերպությունն է հորդորել` չմտնել, քանի որ ժամանակը կարճ է, և չեն հասցնի իրեն «ռասկրուտկա» անել, իսկ երրորդը, որն ամառվա տվյալներով ՔՊ-ի թեկնածուից բարձր վարկանիշ է ունեցել, ի զարմանս սոցիոլոգների, ինքն է հրաժարվել առաջադրվելուց, թեև հաղթանակը, այսպես ասած, «գրպանում» էր:
Ենթադրաբար, այդ թեկնածուն Արման Թաթոյանն է, ում առաջադրմանը, ըստ որոշ տեղեկությունների, արմատական ընդդիմությունը խանգարեց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը