«Հրապարակ». Ինչպես են ամփոփում քարոզարշավի վերջին օրը ավագանու ընտրություններին մասնակից ուժերը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, այսօր Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է, սեպտեմբերի 16-ը կլինի լռության օր, իսկ կիրակի օրը Երևանի ավագանու ընտրություններն են: Այսօր իշխող ՔՊ-ն իր քարոզարշավը կամփոփի երթ-հանրահավաքով, որին կմասնակցի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այն կմեկնարկի Էրեբունի թանգարանի մոտից՝ հասնելով մինչև Երևանի քաղաքապետարան: Երթը կավարտվի ամփոփիչ հանրահավաքով։
Հանրահավաքին ընդառաջ, մի քանի օր է՝ ահազանգեր են հնչում, որ ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզերի դպրոցների, մարզպետարանների, համայնքապետարանների աշխատակիցներին են հորդորում, որ կոլեկտիվներով մասնակցեն այսօր կայանալիք երթ-հանրահավաքին։
Նշենք, որ «Ապրելու երկիրն» իր քարոզարշավը պատրաստվում է եզրափակել ավտոերթով, Հայկ Մարությանը՝ իր թիմով, սովորական բակային այցելությամբ՝ Կենտրոն վարչական շրջանում։ Երեկ ավարտական հանրահավաք արեց նաև Անդրանիկ Թևանյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում