ՈւԵՖԱ-ն գործ է հարուցել Ալեքսանդր Պետրակովի և ՀՖՖ դեմ
Ֆուտբոլի եվրոպական ասոցիացիան` ՈՒԵՖԱ-ն, մի շարք կետերով Եվրո-2024-ի ընտրական փուլի 6-րդ տուրի Խորվաթիայի հավաքականի հետ խաղից հետո (0:1) կարգապահական գործ է բացել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վերաբերյալ: Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Պետրակովը մեղադրվում է հանդիպման մեկնարկը ուշացնելու մեջ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեղադրվում է հետևյալ կետերի խախտման մեջ՝ ընդհանուր օգտագործման անցուղիների արգելափակում, քաղաքական բնույթի սադրիչ հաղորդագրություններ, պիրոտեխնիկա և հանդիպման ուշ մեկնարկ։
Հիշեցնենք, որ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան - Խորվաթիա հանդիպման առաջին խաղակեսի վերջին րոպեներին դաշտի վրա դրոնի օգնությամբ սավառնեց Արցախի դրոշը։ Խաղն ընդհատվել էր։ Հանդիսատեսը երկար ժամանակ վանկարկել էր՝ Արցախ, Արցախ։ Բացի այդ, տրիբունայում խորվաթ և հայ երկրպագուների միջև հրմշտոց էր եղել։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը կդիմի ՈՒԵՖԱ՝ Հայաստան-Խորվաթիա խաղի ընթացքում Արցախի դրոշը բարձրացնելու կապակցությամբ
- Հայաստան – Խորվաթիա հանդիպման ընթացքում հրմշտոցից հետո 3 անձ ձերբակալվել է
- Զիջեցինք մրցակցին վարպետությամբ. Պետրակովը՝ Խորվաթիայից կրած պարտության մասին
- Հայաստան-Խորվաթիա խաղի ժամանակ խաղադաշտի վրա սավառնեց Արցախի դրոշը
- Խորվաթիային կհաղթենք կարգապահության և անձնվիրումի դեպքում. Ալեքսանդր Պետրակով
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա