Սուրենյանց. Եթե Միրզոյանը չապացուցի, որ կոնկրետ ուժեր գործում են Հայաստանի ինքնիշխանության դեմ, ապա սովորական շառլատան է
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան գրառմամաբ արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին.
««Չեմ կարող վստահաբար պնդել, թե ընտրություններին մասնակցող բոլոր ուժերն ու անհատներն են ՀՀ ինքնիշխանության ամրապնդման ջատագովներ»,- ասում է Արարատ Միրզոյանը:
Հայաստանի ինքնիշխանությունն ու սուբեկտությունը լիմոնի պես ճզմած իշխանությո՞ւնն է որոշում քաղաքական ուժերի որակը:
Էս ի՞նչ խայտառակություն է. դու ո՞վ ես, որ քո վրա վերցնես դատական մարմնի կամ իրավապահ մարմինների ֆունկցիա ու նման անպատասխանատու գնահատական հնչեցնես:
Եթե Միրզոյանը կամ ՔՊ այլ ֆունկցիոներ փաստերով չապացուցեն, որ ընտրություններին մասնակցող կոնկրետ ուժեր գործում են Հայաստանի ինքնիշխանության դեմ, ապա սովորական շառլատան են:
Այ ընկեր ջան, վերջապես ձեր վարած խայտառակ արտաքին քաղաքականությունն է սպառնում Հայաստանի ոչ միայն ինքնիշխանությանը, այլ գոյությանը»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը լուծում է անձնական հարցեր․ Սուրեն Սուրենյանց
- Սուրենյանց. Բանակը խժռող «ներքին թշնամին» մեկ անուն ունի
- Սուրենյանց.Սրանք սովորական փաշիստ պոպուլիստներ են
- Սուրենյանց. Ահազանգերը Փաշինյանը չի լսում՝ շարունակելով իր ցնորամիտ արկածախնդրությունը
- Սուրենյանց. ԼՂ-ն «խուրդվում» է նաև Ստեփանակերտի էլիտայի անպատասխանատու վարքագծի հետևանքով
- Սուրենյանց. Ով էլ լինի Արցախի ապագա նախագահը, նա հարկադրված է գնալու ծանր, ցավոտ լուծումների
- Սուրենյանց. Փաշինյանի հեռացումն այլևս չի փրկելու Արցախի սուբեկտությունը
- Սուրենյանց. Փակուղային շրջապտույտը շարունակվում է՝ մսխելով պաշարված Արցախի վերջին ռեսուրսները
- Սուրենյանց. Ստեփանակերտի էլիտան զբաղված է ներքին լարումներով, որոնք կարող են բախումների բերել