Քրիստինա Վարդանյան. Ամբողջությամբ ոչնչացվեց 2008 -ին ստեղծված և 15 տարի խնամված սիզամարգը
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Քրիստինա Վադանյանը, արձագանքելով մայրաքաղաքի գլխավոր ծաղկանոցի և ճեմուղու բացման մասին հրապարակումներին, գրում է.
«Բոլորիս շնորհավորում եմ, Երևանում՝ Ռուսաստանի հրապարակում, բացվեց մայրաքաղաքի «ԳԼԽԱՎՈՐ» աննախադեպ ծաղկանոցը։
Ամբողջությամբ ոչնչացվեց 2008 -ին ստեղծված և 15 տարի խնամված սիզամարգը, և միայն բուսազանգվածի ծախսը կազմել է 22 միլիոն դրամ։
Նաև նոր ձեռքբերում՝ նոյեմբերից մինչև մայիս սիզածածկի փոխարեն կունենանք բաց հողի մակերես։ Ֆունկցիոնալության կորոֆեյներից շնորհակալ ենք»։
Քաղաքապետարանից հայտնել էին, որ Արգիշտի փողոցի հարակից՝ մոտ կես հեկտար տարածքում, հիմնվել է քաղաքի ամենամեծ ծաղկանոցը: Տարածքը ձևավորվել է 38.000 ծաղիկներով ու 14.000 թփերով, որոնց մեծ մասը մշտադալար է և աճեցվել է քաղաքային տնկարանում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին