Ոստիկանները փակել են ճանապարհները՝ ՔՊ-ի համար, վարորդները՝ ձայնային ազանշան են տալիս
Երևանի Ագաթանգեղոս - Լուսավորիչ փողոցների խաչմերուկի մոտ ճանապարհը փակել են ոստիակնները՝ թույլ չտալով մեքենաներին շարժվել։ Այն էլ աշխատանքային ժամի ավարտին, երբ մարդիկ հոգնած շտապում են տուն հասնել։ Պատճառն , ըստ ամենայնի, ՔՊ-ի նախաձեռնած երթն է , որին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը։ Վարորդները ձայնային ազդանշաններ են տալիս՝ ի նշան բողոքի ։
Մանրամասն՝ տեսանյութում։
Իսկ ահա Էրեբունի փողոցում, որտեղով անցնում էին ՔՊ-ականները, իրավիճակը նույնն էր, վարորդները կրկին ստիպված սպասում էին մինչև իշխող ուժի ներկայացուցիչները կքայլեն։ Ի նշան դժգոհության ՝ ձայնային ազդանշաններ էին տալին։
Մանրամասն՝ տեսանյութում։