Մենք ուզում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի. Պետդեպի խոսնակ
«Մենք ուզում ենք, որ Լաչինի միջանցքն անմիջապես բացվի»,- ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե «ո՞րն է Պետդեպարտամենտի ուղերձը տառապող հայ քրիստոնյաներին»։
Միլլերն ասել է. «Մենք դա հստակ ենք ասել։ Պետքարտուղար Բլինքենը համագործակցել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ հստակեցնելու, որ մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի՝ Լեռնային Ղարաբաղում իսկապես սարսափելի հումանիտար իրավիճակը լուծելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Մեթյու Միլլեր. Կրկնում եմ իմ կոչը, պետք է կարճ ժամանակում ԼՂ տանող երկու միջանցքները բացվեն
- Մեթյու Միլլեր. Լաչինի և Աղդամի երթուղիները պետք է բացվեն անհապաղ և միաժամանակ
- Խաղաղության համաձայնագրին հասնելու համար Բաքուն և Երևանը պետք է գնան բարդ փոխզիջումների. Մեթյու-Միլլեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է