Մեկնարկեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 98-րդ համերգաշրջանը
Կայացավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) 98-րդ համերգաշրջանի բացման համերգը: Այն մեկնարկեց Երևանյան միջազգային երաժշտական 15-րդ փառատոնով, որը նվիրված է մեծն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին:
Բացման համերգին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկավ անվանի դաշնակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր (2015) Դմիտրի Մասլեևը՝ անվանի դիրիժոր Վալենտին Ուրյուպինի ղեկավարությամբ: Հնչեց Արամ Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 1-ը և Պրոկոֆևի Դաշնամուրի կոնցերտ թիվ 3-ը: Որպես բիս նվագախումբը նվագեց Արամ Խաչատրյանի Վալսը «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից:
Փառատոնից հայտնել էին, որ փառատոնի նշանավոր իրադարձություններից են անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգները Մեղրիում, Կապանում, Գորիսում և Գյումրիում: Շրջագայությունը կեզրափակվի երևանյան համերգով` սեպտեմբեր 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգները կղեկավարի նշանավոր դիրիժոր Ստանիսլավ Կոչանովսկին, ով 2024/2025 համերգաշրջանում կստանձնի NDR Radio Philharmonic նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը:
Փառատոնի ընթացքում կկայանա նաև Ա.Խաչատրյանի վերջին հեղինակային ծրագրով համերգ, որտեղ կներկայացվեն կոմպոզիտորի հազվադեպ կատարվող կամերային ստեղծագործությունները:
Ի մեծարումն Արամ Խաչատրյանի՝ կոմպոզիտորի 120-ամյակի շրջանակներում Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Եվրոպայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են՝ Carnegie Hall, Le Maison Symphonique, Megaro Moussikis, Boston Symphony Hall, Roy Thomson Hall համերգասրահները: Համերգների ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգան հայ անվանի մենակատարներ դաշնակահար Սերգեյ Բաբայանը, ջութակահարներ Սերգեյ Խաչատրյանը և Անուշ Նիկողոսյանը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Ազգային ֆիլհարմոնիկի հետ Հայաստանի մարզերում շրջագայություն կունենա
- Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հայ և օտարերկրյա հանդիսատեսին կներկայացնի Խաչատրյանի ստեղծագորությունները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին