ԱՄՆ-ը մտադիր է ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ ՌԴ-ի հետ համագործակցության համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը՝ Ռուսաստանի հետ Թեհրանի ռազմատեխնիկական համագործակցության համար։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ ղեկավարի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը, որի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
«Մենք կշարունակենք պատժամիջոցներ կիրառել Իրանի վարքագծի պատճառով՝ ինչպես Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված իրավունքների հիմնարար նորմերի խախտման, այնպես էլ այն աշխատանքի համար, որ Իրանը կատարում է Ռուսաստանին զենք մատակարարելու համար: Պատժամիջոցների ցուցակներում մոտ ապագայում ավելի շատ ընդգրկումներ կլինեն»,-հայտարարել է նա։
Սալիվանն նաև ասել է, որ Վաշինգտոնը կարծում է, որ կարող է «անհրաժեշտ քայլեր ձեռնարկել կալանավորված ամերիկացի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար՝ միաժամանակ պատասխանատվության ենթարկելով Իրանին այն գործողությունների համար, որոնք խախտում են միջազգային իրավունքը»:
Ավելի վաղ ուրբաթ օրը ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թարմացրել էր Իրանի նկատմամբ պատժամիջոցների ցանկը՝ դրան ավելացնելով 29 ֆիզիկական և իրավաբանական անձ, այդ թվում՝ իսլամական հանրապետության երեք խոշոր լրատվամիջոցներ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է վիզաների սահմանափակումների մասին 13 իրանցի պաշտոնյաների և այլ անձանց համար։ Նշվում է, որ պատժամիջոցների ներդրումը կապված է Մահսա Ամինիի մահվան տարելիցի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի պատգամավորը նախազգուշացրել է Իլհամ Ալիևին
- ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետը հերքել է Թրամփի այն պնդումները, թե նրան խորհուրդ է տվել հարձակվել Իրանի վրա
- Իրանի պաշտպանության նախարարը բացառել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի հավանականությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան