Փաշինյանն իր ելույթով ցույց տվեց, որ ինքը մեծամասնության վարչապետը չի. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․
«Անկախ վաղվա ընտրությունների արդյունքներից, երեկվա քարոզարշավը հստակ ցույց տվեց, որ Փաշինյանի իշխանությունն իրական հենարան չունի։ Փաշինյանն իր ելույթով ցույց տվեց, որ ինքը մեծամասնության վարչապետը չի...:
Ի դեպ, ամերիկյան նախագահները եթե ուզում էին հպարտանալ, շեշտում էին. «Ես բոլորի նախագահն եմ»: Ու սա հենց ժողովրդավարական պետությունների և համակարգերի առավելությունն էր, երբ շեշտվում էր դասակարգային տարաբաժանումների անթույլատրելիությունը և ընտրված նախագահը պատասխանատվություն էր ստանձնում ողջ ժողովրդի առաջ և ո'չ թե իր աջակիցների։
Հայաստանում կոտրվեցին ժողովրդավարության մասին բոլոր կարծրատիպերը և ահա' թե ինչու է Հայաստանում հատկապես հետպատերազմյան շրջանում հասարակության մոտ անկում ապրում համակրանքը ժողովրդավարության նկատմամբ։
Իսկ երեկվա արդյունքները, կոչերն ու ելույթները` անկախ վաղվա արդյունքներից, վկայում են առաջիկայում քաղաքական լուրջ վերադասավորումների մասին»։
Հարակից հրապարակումներ`
- Պայթեց փաշինյանական մարտի 1-յան սուտ փուչիկը. Մանուկյան
- Բախտներդ փորձեք՝ էնքան ասֆալտ ուտեք ու բորդյուր լիզեք. Փաշինյան