Արցախում Ղարամյան գերդաստանը 1000 կգ ցորեն է նվիրաբերել կառավարությանը
Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը գրել է
«Որպեսզի հաջողություն
լինի՝ կիսվիր մի կտոր
հացդ ընկերներիդ հետ»:
Այսօր մեր Ղարամյան գերդաստանի (թվով 20 ընտանիք) կողմից որոշել ենք մեր այս տարվա ցորենի բերքի 2/3-ը (1000 կգ)` օրվա սահմանված նորմաներով` 5000 հոգու մեկ օրվա չափաբաժին պատրաստի հաց, նվիրաբերել Արցախի կառավարությանը` բնակչության կարիքները հոգալու համար:
Բոլոր այն արցախցիները, ովքեր հնարավորություն ունեն իրենց պահուստներից մաս հանել Արցախի ընդհանուր կարիքների համար, կոչ եմ անում միանալ:
Հ.Գ. Սեպտեմբերի 4-ին,ևս 210 կգ ցորեն հատկացրել ենք Ստեփանակերտում գործող հումանիտար ճաշարաներին»։
Հարակից հրապարակումներ`
- Արշավիր Ղարամյան. Չգիտես նույնիսկ ինչպես նկարագրես «երկոտանիներ»
- Արցախում հացը կվաճառվի համար 9 կտրոնով
- Ա. Ղարամյան. Նիկոլամերձ շրջանակների գարշելի «ոռնոցները» կարելի է որակել որպես «հարգանք» և «աջակցություն» Արցախին
- Արշավիր Ղարամյան. Այս օրհասական պահին նորից փորձում են Արցախը տանել ներքին ցնցումների և վերջնականապես կործանել այն
- Արցախում ալյուրի քանակի սղության հետևանքով առաջացել է հացի խնդիր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին