Արցախի թեմի առաջնորդն հանդիպել է Քերոլայն Քոքսի հետ
Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Հայաստանում հանդիպել է Բարոնուհի Քերոլայն Քոքսին, Միջազգային Քրիստոնեական համերաշխություն (CSI) քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության և Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության (HART-Humanitarian Aid Relief Trust) անդամներին։ Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը:
Սրբազան Հայրն իր օրհնանքի և երախտիքի խոսքերն է փոխանցել Արցախի ժողովրդի հավատարիմ բարեկամ Բարոնուհի Քերոլայն Քոքսին և բոլոր ներկաներին Արցախի հարցով մտահոգված լինելու համար:
Արցախի թեմի հաղորդմամբ հյուրերը հետաքրքրված էին Արցախի օկուպացված պատմամշակութային հուշարձանների ճակատագրով, Հայ Առաքելական եկեղեցիների պղծումով և Ադրբեջանի կողմից եկեղեցիների աղվանացման քաղաքականությամբ:
Քննարկվել են Արցախի թեմի հետ հետագա համագործակցության և հումանիտար աջակցության ծրագրերի գործադրմանն ուղղված հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ն ու ԼՂ-ն սիամական զույգերի նման են, միմյանցից բաժանելու ցանկացած փորձի դեպքում հավանական է երկու մասն էլ չկարողանան ապրել. Ջոն Էյբներ
- Միանգամայն հնարավոր է որ այն, ինչ արվում է Արցախի նկատմամբ, ժամանակի ընթացքում կարվի նաև Հայաստանի նկատմամբ. Քերոլայն Քոքս
- Քերոլայն Քոքսն այցելել է Տեղ համայնք
- Քերոլայն Քոքսն իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան