Պայթեց փաշինյանական մարտի 1-յան սուտ փուչիկը. Մանուկյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.
«Պայթեց փաշինյանական մարտի 1-յան սուտ փուչիկը
Այսօր արդեն կիսապաշտոնական լուր տարածվեց, որ կարճվելու է մարտի 1-ի գործով նախկինում եզակի ձերբակալված եւ սպանության մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:
Նրան կալանավորեցին մեծ քարոզչությամբ, 70-ամյա սպային պահեցին կալանքի տակ, թույլ չտվեցին կնոջ հուղարկավորությանը մասնակցի։
Գեղամ Պետրոսյանի անունը ծառայեցրին իբր մարտի 1-ի լիակատար բացահայտման մասին փաշինյանական քինախնդիր մոլագարության հանրային քարոզչության համար։
Ավելին, դեռ մեղադրանք չառաջադրված, միայն կալանքի մասին ՀՔԾ հաղորդագրության տարածումից հետո Փաշինյանը սկսեց այն շահարկել։ «Այս պայմաններում, եթե ՀՔԾ-ն կարողացել է հասնել նրան, որ կոնկրետ մարդ ձերբակալի, ես ուղղակի այդ լուրը իմանալուց հետո, բնականաբար, շատ նաև էմոցիոնալ պահեր եմ ապրել»… 2019 թվականի հունիսի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել էր Փաշինյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործով սպանության կասկածանքով Գեղամ Պետրոսյանի ձերբակալման փաստին։
Չորս տարի անց պարզվեց, որ Փաշինյանն ու իր կամակատար իրավապահ համակարգը մոլորեցրել են հանրությանը։ Պետրոսյանն անմեղ է։ Ասել է թե՝ մարտի 1-ի լիակատար բացահայտում փաշինյանական օպերացիան էլ ծառայում էր սեփական մեղքերը քողարկելու ու հանրության աչքին կեղծ թիրախներ նշանակելու համար։ Ու եթե ձերբակալման լուրից նիկոլը «շատ էմոցոնալ պահեր է ապրել», թերեւս իրականում մի փոքր հանգստացել է, որ այլոց ձերբակալվելով ինքը սկսում է մաքրվել մարտ 1-յան ոճրագրոծության կազմակերպման մեղքից»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան