Իրանում զինյալ է ձերբակալվել, որը ծրագրում էր Թեհրանում դիվերսիա իրականացնել
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հատուկ ստորաբաժանումը շաբաթ օրը ձերբակալել է մի տղամարդու, որը ծրագրել էր մի շարք դիվերսիաներ իրականացնել Իրանի մայրաքաղաքում, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով Ղարչակ քաղաքի դատախազությանը։
Իրանցի երիտասարդ կնոջ՝ Մահսա Ամինիի մահվան տարելիցի կապակցությամբ իրանական լրատվամիջոցները երկրորդ օրն անընդմեջ հաղորդում են ամբողջ երկրում ահաբեկիչների և դիվերսանտների զանգվածային ձերբակալությունների, ինչպես նաև բողոքի և անկարգությունների կոչ անողների մասին։
«Իրավիճակը մշտադիտարկելիս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Ղարչակ քաղաքում (գտնվում է մայրաքաղաք Թեհրանից մոտ 20 կիլոմետր դեպի հարավ) հայտնաբերել և ձերբակալել է զինյալներից մեկին, որը կապված է Իրանի Իսլամական Հանրապետության ռեժիմին ընդդիմացող խմբավորումներից մեկի հետ։ Նա հանձնվել է դատական իշխանություններին, ինչպես նաև նրա մի շարք հանցակիցներ՝ Թեհրանի նահանգի մի շարք այլ փոքր քաղաքներում»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ձերբակալվածը մտադիր էր առաջիկա օրերին մի շարք դիվերսիաներ իրականացնել մարզերում, այդ թվում՝ հանրապետության մայրաքաղաքում, իսկ նրա հանցակիցները նմանատիպ գործողություններ էին ծրագրում հարևան գավառներում։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում հանքահորում պայթյունի հետևանքով 6 մարդ մնացել է փլատակների տակ
- Իրանում չորս մարդ է ձերբակալվել Շիրազի ահաբեկչությանը մեղսակցության համար
- Իրանը հայտնում է, որ Մահսա Ամինիի մահը չի եղել ֆիզիկական ներգործության հետևանքով
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան