Առաջին անգամ կհնչի Կարեն Անանյանի ստեղծագործությունը՝ գրված 44-օրյա պատերազմի ցավալի տպավորությունների ազդեցության տակ
Հայ ժամանակակից երաժշտության VII փառատոնի՝ սեպտեմբերի 19-ին կայանալիք համերգի շրջանակներում, ի թիվս մյուս ստեղծագործությունների, առաջին անգամ հնչելու է Կարեն Անանյանի «POINT OF NO RETURN» ստեղծագործությունը՝ գրված դաշնամուրի և կամերային նվագախմբի համար: Ելույթ է ունենալու Հայաստանի պետական կամերային նվագախումբը, դիրիժոր՝ Հարություն Արզումանյան, մենակատար՝ Կարեն Անանյան։
Կոմպոզիտորների միությունից հայտնում են, որ ստեղծագործությունը գրվել է 44-օրյա պատերազմից հետո ցավալի իրադարձություններից ստացված տպավորությունների ազդեցության տակ, երբ մարդիկ վառում էին իրենց տները, ոչնչացնում սերունդներով ստեղծած ամեն ինչ, ցավոք, բարբարոսական կործանման թողնելով իրենց նախնիների շիրիմները:
Հեղինակի խոսքով՝ «...Եվ գնում էին ընդմիշտ՝ դեպի դատարկություն՝ իրենց հետ տանելով անբուժելի ցավ...»: