Կիմ Չեն Ինը ներկա է գտնվել «Քնած գեղեցկուհին» բալետին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Վլադիվոստոկի Մարիինյան թատրոնի Պրիմորսկի բեմում ներկա է գտնվել «Քնած գեղեցկուհին» բալետին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարարությունը Telegram ալիքում։
Գերատեսչությունը նաև տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է Հյուսիսային Կորեայի առաջնորդը մեքենայով մոտենում թատրոն և մտնում նրա կենտրոնական կայնատեղին:
Նախարարության տվյալներով՝ Կիմ Չեն ինին ուղեկցում են Ռուսաստան-ԿԺԴՀ միջկառավարական հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Կոզլովը և Պրիմորսկի երկրամասի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոն։
Կիմ Չեն Ինը Վլադիվոստոկ կատարած այցի ժամանակ հմտեսել է ռուսական խոհանոցի բարիքները։
Հարակից հրապարակումներ`
- Կիմ Չեն Ընը Պուտինին հրավիրել է Հյուսիսային Կորեա
- Պուտինն ու Կիմ Չեն Ընը հանդիպել են «Վոստոչնի» տիեզերակայանում
- Կիմ Չեն Ընն առաջիկա օրերին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան
- Եթե ձեր կինը բունկերից դուրս գար, կիմանար ինչքան կին կար Ստեփանակերտում. Ռուբեն Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է