ՀՊԹ-ում առաջին անգամ կներկայացվեն Հայաստանի տարբեր հնավայրերից հայտնաբերված թաղման կարասներն իրենց ուղեկցող գույքով
Սեպտեմբերի 16-ին ժամը 12։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Կարասի ֆենոմենը թաղման ծեսում. կարասային թաղումների մշակույթն անտիկ Հայաստանում» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը։ Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի համագործակցությամբ։
Առաջին անգամ ներկայացվում են Հայաստանի տարբեր հնավայրերի (Գառնի, Նոր Արմավիր, Մեծամոր, Ներքին Նավեր, Մաստարա և այլն) պեղումներից և պատահաբար հայտնաբերված թաղման կարասներն իրենց ուղեկցող գույքով՝ խեցեղեն, մետաղ, զարդեր և այլ իրեր։
Նույն օրը՝ ժամը 13:00-15:00-ն, տեղի կունենա կարասային թաղումների մշակույթին նվիրված աշխատաժողով: Մուտքն ազատ է։